Վիտամիններ և միներալներ
Յոդը հարկավոր է ուղեղի ու առողջության համար
Արժե՞, արդյոք անհանգստանալ վահանաձև գեղձի համար: Վիճակագրության համաձայն, ներքին սեկրեցիայի այդ կարևոր օրգանի հիվանդությունները գնալով ավելի շատ են տարածվում: Թվում է, թե Չեռնոբիլը վաղուց է եղել, իսկ Ճապոնիան՞…
Էկոլոգիայի չհուսադրող վիճակը հանգեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների տարածման սարսափազդու տեմպերի:
Վահանաձև գեղձը յոդ է պահանջում
Սա մարդու ներզատիչ գեղձերից ամենանշանակալին է: Այդ գեղձի հորմոններից է կախված մեր էներգափոխանակությունը: Տիրեոիդ հորմոնները ներազդում են մարդու ողջ օրգանիզմի վրա` ուղղորդելով բջիջների ակտիվությունը, կարգավորելով դրանց տրոհումը, հսկելով էներգափոխանակությունն ու նյութափոխանակությունը: Իսկ ամենօրյա յոդի պակասի պատճառով թվարկված գործառույթները պարզապես տեղի չեն ունենում:
Ի դեպ, սա առաջին ուսումնասիրված գեղձն է. դեռևս հին աշխարհի բժիշկ Հալեն է նշել, որ այս գեղձը դուրս բերող հոսք չունի, այսինքն` ներզատիչ է, իսկ բժիշկ ու ալքիմիկոս Թեոֆրաստը, որն ավելի հայտնի է Պարացելսուս անունով, առաջինն է նկատել վահանաձև գեղձի ֆունկցիայի անբավարարության ու կրետինիզմի կապը:
Բնակության աշխարհագրական դիրքով պայմանավորված, բնահողում ու ջրում յոդի պարունակությունը տարբեր է լինում:Յոդի հիմնական աղբյուրը համարվում է Համաշխարհային օվկինաոսը: Յոդի պարունակությունը մեծ է նավթաբեր շրջանների ստորերկրյա ջրերում: Յոդով հարուստ են ծովափնյա տարածքները, իսկ , օրինակ լեռնային ու հարթավայրային տեղանքներում այն քիչ է, ինչը նշանակում է, որ քիչ է սննդամթերքում, խմելու ջրի մեջ, հետևաբար և` յոդի քանակն անբավարար է այդ տարածքներում բնակվող մարդկանց սննդաբաժիններում:
Յոդը բնական միկրոտարր է, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձի առողջության համար: Այն ինքնուրույն օրգանիզմում չի մշակվում, այդ է պատճառը, որ սննդի ու ջրի հետ յոդի քանակն ապահովելն օրգանիզմի համար խիստ կարևոր է:
«Գիտեք, թե ինչն է մեզ տկարամտությունից փրկում: Չնչին քանակով, 5 ցենտից ոչ ավելի արժեքով յոդը` մեր վահանաձև գեղձին» Դեյլ Կարնեգի:
Յոդի անբավարարություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է օրական օգտագործել 50-100 մգ յոդ` կախված տարիքից: Ցավոք, Հայաստանում էլ գրեթե բոլոր բնակիչներն անբավարար քանակությամբ են յոդ օգտագործում:
Վահանաձև գեղձի հիվանդություններ, հանգուցավոր խպիպ, ախտանշանները, հորմոնները
Սա ներզատիչ գեղձ է, որը 3 հորմոն է մշակում` թիրօքսին, տրիյոդիտիրոնին, կալցիտոնին: Առաջին երկուսն օրգանիզմում կարգավորում են նյութափոխանակությունը, աճը, հյուսվածքների ու օրգանների զարգացումը: Կալցիտոնին հորմոնը ղեկավարում է կալցիումափոխանակությունը և կարգավորում ոսկրերի ամրությունը: Ինչպես վահանաձև գեղձի գերֆունկցիայի, այնպես էլ թերֆունկցիայի պատճառով զանազան հիվանդություններ են առաջանում: Հորմոնալ գերակտիվությունը կոչվում է “հիպերթիրեոզ” կամ “թիրետոքսիկոզ”: Իսկ անբավարար հորմոնալ ակտիվությունը` “հիպոթիրեոզ”:
“Թիրետոքսիկոզի» հիմնական ախտանշանները
Սրտխփոց, առատ քրտնարտադրություն, դող, երբեմն` երկվություն, «ավազի» զգացողություն աչքերում, ճնշում աչքերի ետևում, բարձիթողի վիճակներում` էկզոֆտալմ, երբ ակնակապիճները դուրս են պրծնում:Նյարդային վիճակ, վատ քուն, ագրեսիվություն, հոգնածություն, ընդհանուր թուլություն: Լիբիդոյի, պոտենցիայի անկում, դաշտանային ցիկլի խանգարում, մարմնի զանգվածի աճ կամ նվազում:
Վահանաձև գեղձի հորմոնարտադրության նվազումը կոչվում է հիպոթիրեոզ.ախտանշաններն են`
վատ հիշողություն, պոտենցիայի ու լիբիդոյի անկում, դաշտանային ցիկլի խանգարում, չոր մաշկ, փայլատ և փխրուն մազեր ու եղունգներ, սրտի ռիթմի խանգարում, աշխատանքի խախտում, դեմքի ու վերջույթների այտուց, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ, վատ քուն, ճնշման տատանում, ընկճախտ, երբեմն` փորկապություն, քաշի ավելացում:
Աուտոիմունային թիրեոիդիտ
Աուտոիմունային թիրեոիդիտը վահանաձև գեղձի հյուսվածքի քայքայումն է սեփական իմունային համակարգի բջիջներով (լեյկոցիտներ): Իմունային համակարգի մշակած հակամարմինները սեփական վահանաձև գեղձի բջիջներն ընդունում է օտարի տեղ ու սկսում վնասել դրանք: Դա ժամանակի ընթացքում հանգեցնում է գեղձի` հորմոն մշակելու հատկության նվազմանը, այսինքն` հիպոթիրեոզի: Պատճառը հետևյալն է համարվում. ժամանակակից մարդու լիմֆոցիտները շրջանառվում են շրջակա միջավայի թույներից վատ մաքրվող արյան մեջ: Դրանից լեյկոցիտների ակտիվությունը նվազում է ու այլևս ակտիվորեն չեն կարողանում մեզ պաշտպանել մանրէներից ու արտաքին վարակներից: Այդ է պատճառը, որ հաճախակի ենք հիվանդանում ու առանց հակաբիոտիկների չենք կարողանում հաղթահարել հիվանդությունը: Իսկ լիմֆոցիտների մյուս մասն ընդհակառակը, դառնում է խիստ ագրեսիվ, ու «ընդվզում» սեփական օրգանիզմի հյուսվածքների դեմ: Ստացվում է, որ իմունային համակարգի բջիջները քայքայում են իրենց իսկ օրգանիզմի վահանաձև գեղձը:
Հանգուցավոր խպիպ
Սա ուռուցքային գոյացություն է, որը գեղձի հյուսվածքից տարբերվում է կառուցվածքով ու կազմությամբ: Այն կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ: Այս հանգույցների վտանգն այն է, որ կարող են որակափոխվել` վերածվելով չարորակ գոյացության:
Առաջ ենթադրում էին, որ վահանաձև գեղձի հանգույցների առաջացման հիմնական պատճառը յոդի անբավարարությունն է: Սակայն, այսօր գիտնականները վերջնականապես համոզվել են, որ վահանագեղձի հյուսվածքի մեծացում և հանգույցների առաջացում կարող է տեղի ունենալ նաև յոդի բավարար քանակի դեպքում (50-100-150 մգ օրական): Բանն այն է, որ վահանաձև գեղձն անընդհատ ստանում է «անորակ արյուն», ինչը հանգեցնում է նորագոյացությունների առաջացման: Ինչպես և բոլոր ուռուցքային և քաղցկեղային հիվանդությունների դեպքում, սա ևս բազմացող ու մեռնող բջիջների միջև հավասարակշռության խախտումն է: Վահանաձև գեղձի դեպքում այդ հավասարակշռությունը կարգավորվում է հիպոֆիզի հորմոններով, սեռական գեղձերով, մակերիկամով: Նմանատիպ խանգարումներից ամենտարածվածն այն է,երբ մեր օրգանիզմն արյան խարամների պատճառով կորցնում է այդ բջիջների մակերեսի«անտենաները» (ռեցեպտորներ) , որոնք ունակ են որսալու համապատասխան հորմոններ: Դրա հետևանքով, բջիջներն անկառավարելի են դառնում ու սկսում ապրել «ինքնագլուխ, սեփական կյանքով».երբ «ցանկանում են, այն ժամանակ էլ տրոհվում են ու աճում»: Այս վիճակն էլ առաջացնում է վահանաձև գեղձի հանգույցների զարգացման: Ինչքան վերահսկողությունը բջիջների նկատմամբ կորչում է կամ նվազում, այնքան ուռուցքն ագրեսիվ է լինում ու հիվանդության ընթացքում բարորակ ուռուցքը վերածվում է չարորակի:
Որ մթերքներում կա յոդ
Առաջին հերթին`ծովամթերքում, (ծովակաղամբ). ընկույզ, հատիկավորներ, որոշ բանջարեղեն (բազուկ, քաղցր տաքդեղ, սմբուկ, սխտոր. սպանախ.լոլիկ, սոխ), մրգերից` արմավը, պնդուկը, սև սալորը, հաղարջը:
Սակայն, դժվար է մթերքով ապահովել օրգանիզմին անհրաժեշտ յոդի քանակը: Դրա համար կան դեղատնային հատուկ միջոցներ:
Ինչ միջոցների էլ դիմելու լինեք` միմիայն բժշկի վերահսկողությամբ: Երբեմն կարող է ձեր թուլության պատճառը որն առերևույթ ոչ մի հիմք կարծես չունի, կրկին յոդի անբավարարությունը լինի: Ուստի ցանկացած բուժման դեպքում հետազոտվեք, իսկ կանայք, որոնք ի դեպ տղամարդկանցից ավելի հաճախ են հիվանդանում խպիպով, առավել ևս. չէ որ նրանց վրա է նոր, առողջ սերունդ լույս աշխարհ բերելու լուրջ պատասխանատվությունը: Հետևեք ձեր առողջությանը: Ի վերջո, ձեր առողջությունը նաև ձեր ընտանիքի ու հասարակության առողջությունն է:
Մեդ-Պրակտիկ
18.04.2015
Հարգելի Naira, եթե նկատի ունեք վահանագեղձում առաջացած հանգույցները, ապա նախ պետք է պարզել դրանց բնույթը, չափերը և գեղձի ֆունկցիոնալ վիճակը: Բուժման արդյունավետությունը կախված է նշված հանգամանքներից, իհարկե նաև ստացած բուժումից, դեղորայքային կամ վիրահատական:
Naira
15.04.2015
Մեդ-Պրակտիկ
23.03.2015
Հարգելի Սուրեն, յոդի կիսելը կամ այլ կերպ "Կապույտ յոդը" ժողովրդական միջոց է, նախկինում լայն կիրառություն է ունեցել, սակայն ներկայումս լայն կիրառություն չունի ոչ ճիշտ պատրաստման հետևանքով առաջացած բարդությունների պատճառով: Այն օգտագործվել է ինչպես յոդի դեֆիցիտով պայմանավորված վահանագեղձի հիվանդությունների ժամանակ, այնպես էլ բորբոքային պրոցեսների, այրվածքների, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների,աղիքային ինֆեկցիաների, կոնյուկտիվիտի, սնկային հիվանդությունների և այլ դեպքերում:
Սւրեն
22.03.2015
Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն